Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ուրարտուն» և «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 10-րդ տուրի հերթական հանդիպումը:

Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2:

Նախ աչքի ընկան տանտերերը, երբ 27-րդ րոպեին Եվգենի Կոբզարին հաջողվեց գրավել դարպասը: Ընդմիջումից հետո «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն 58-րդ և 82-րդ րոպեներին երկու գոլ խփեց և առաջ մղեց իր թիմին: հանդիպման ելքը վճռվեց խաղավարտից մեկ րոպե առաջ, երբ Կարեն Մելքոնյանը երկրորդ անգամ գրավեց շիրակցիների դարպասը և հավասարեցրեց հաշիվը:

«Շիրակը» վաստակեց 19 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», իսկ «Ուրարտուն» 9 միավորով շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում: