Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2. Սարգիս Ադամյանի մյունխենյան բենեֆիսը (տեսանյութ)

Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 7-րդ տուրում գրանցվեց ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ անակնկալը:

Աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1:2 հաշվով զիջեց «Հոֆենհայմին»:

Հանդիպման հերոս դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, որը 54-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ Ռոբերտ Լևանդովսկու պատասխան գնդակից հետո, 79-րդ րոպեին խփեց հաղթական գոլը:

  «Հոֆենհայմն» այս հաղթանակից հետո վաստակեց 8 միավոր և 14-րդ տեղից բարձրացավ 11-րդ հորիզոնական: «Բավարիան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում և այժմ 14 միավորով առաջին հորիզոնականը բաժանում է «ՌԲ Լայպցիգի» և «Ֆրայբուրգի» հետ:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել այս տարվա ամռանը 2-րդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» թիմից:

Հարկ է նշել, որ 26-ամյա մեր ֆուտբոլիստն այս խաղում առաջին անգամ գոլ խփեց, ինչպես նաև դուբլ գրանցեց Բունդեսլիգայում: