Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում կայացան հերթական երկու հանդիպումները:

Կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ Գործող չեմպիոնի կազմում գոլերը խփեցին Պետրոս Ավետիսյանն ու Մաիլսոն Լիման: Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Շիրակին»:

Վանաձորում զուգահեռ ընթացող խաղում տեղի «Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի ավարտեց «Փյունիկի» հետ սկզբունքային հանդիպումը՝ 2:2: Դաշտի տերերի կազմում երկու գոլն էլ խփեց Ջոնել Դեսիրեն, իսկ հյուրերից աչքի ընկան Արտակ Եդիգարյանն ու Արթուր Միրանյանը: 

Այսօր կկայանա ևս մեկ հանդիպում: Աղյուսակի 8-րդ տեղում գտնվող «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի «Շիրակին»: