Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի պատանիների ԱԱ. Հայաստանի պատվիրակները զիջում են դիրքերը

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող 14, 16 և 18 տարևեկան պատաnիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայատանի պատվիրակներից առայժմ լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Շանթ Սարհսյանը, որը 18 տարեկան շախմատիստների մրցաշարում վաստակել է 3 միավոր և առայժմ կիսում է 7-17-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում հանդես եկող Արթուր Դավթյանն ունի 2,5 միավոր, որն ընթացիկ տուրում պարտություն կրեց:

Ավաղ, անհաջողության մատնվեցին նաև մրցաշարը հաջող մեկնարկած մեր մյուս մասնակիցները՝ Մամիկոն Ղարիբյանը (Մ-16), Աստղիկ Հակոբյանը (Մ-14), որոնք նույնպես միջին տեղեր են զբաղեցնում: 14 տարեկան շախմատիստների մրցաշարում Արսեն Դավթյանին չհաջողվեց տանել 3-րդ անընդմեջ հաղթանակը և նա այժմ 2,5 միավորով ընթանում է 35-րդ տեղում:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել.

Մ-14

Արսեն Դավթյան - Յակուբ Չիզի (Լեհաստան)

Միհիր Գոդավատ (Հնդկաստան) – Ալեքս Սահակյան

Աստղիկ Հակոբյան - Էվելինա Զավիվաևա (Ռուսաստան)

Մ-16

Նիկոլաս Վախինգեր (Գերմանիա) - Մամիկոն Ղարիբյան

Դայանա Նասիբուլինա (Ռուսաստան) – Սրբուհի Սարգսյան

Մ-18

Շանթ Սարգսյան – Ռաղունանդան Կաումանդուր (Հնդկաստան)

Արթուր Դավթյան – Ռուսլան Սեզբեկով (Ղրղզստան)

Աննա Խաչատրյան – Այթայ Հեյդարովա (Ադրբեջան)