A
A
Բռնցքամարտի ԱԱ․Անահիտ Արոյանն ու Անի Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում այսօր ռինգ ելած Հայաստանի ներկայացուցիչները պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից։
Անահիտ Արոյանը 54 կգ քաշային կարգում 1/16 եզրափակիչ մարտում 0:5 հաշվով պարտվեց գերմանացի Ուրսուլա Գոթլոբին:
Անի Հովսեփյանը (69 կգ) նույն 0:5 հաշվով զիջեց ամերիկացի մրցակցին և նույնպես ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Այդպիսով, աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն Անուշ Գրիգորյանը (51 կգ), որը երեք հաղթանակ էր տարել և նվաճել էր 1/8 եզրափակիչի ուղեգիր: