«Արարատը» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի երկրորդ խաղաշրջանը։
10-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի հետնապահ «Երևանը» Վանաձորում հյուրընկալեց միանձնյա առաջատար «Արարատին»։
Առաջին խաղակեսում արարատցիները երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան ընդմիջման գնալուց առաջ։ Աչքի ընկան Իրակլի Լոգուան և Ալեքսանդր Կոզլովը։
Երկրորդ խաղակեսում թիմերն արդեն մեկական գնդակ փոխանակեցին։ Նախ Ռամազան Իսաևը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 79-րդ րոպեին փոխարինման մտած Զավեն Բադոյանը երրորդ գոլը խփեց հյուրերի դարպասը և կրկին մեծացրեց առավելությունը։
«Արարատը» 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր և ամրապնդեց առաջատարիր իր դիրքը։ Իսկ ահա «Երևանը» կրեց 10-րդ անընդմեջ պարտությունը և առայժմ մնում է միակ թիմը, որը դեռևս միավոր չի վաստակել։