Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport khachanov
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը CHINA OPEN մրցաշարում մտել է կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է վստահ հանդես գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող թենիսի CHINA OPEN խոշոր մրցաշարում։

23-ամյա մեր հայրենակիցն այսօր քառորդ եզրափակիչ մրցախաղում կամային հաղթանակ է տարել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ՝ 3։6, 6։3, 6։1։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը պայքարից դուրս է բերել բրիտանացի Էնդի Մարեյին՝ 2։0։

Զուգախաղերում մեր հայրենակիցը 21-ամյա Անդրեյ Ռուբլյովի հետ նույնպես հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Լուկաշ Կուբոտ-Մարսելո Մելո լեհ-բրազիլական զույգին։