Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղը ընդհատվել է ադրբեջանական թիմի պատճառով (տեսանյութ)

A A

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպումն ընդհատվել է ադրբեջանական թիմի պատճառով:

Պարզվում է, որ առաջին խաղակեսի 30-րդ րոպեին, երբ հյուրերը երկրորդ գոլն են խփել, Դյուդելանժի մարզադաշտում թռչող սարք է հայտնվել, որի վրա ամրացված է եղել Արցախի դրոշը:

Ադրբեջանցի ֆուտբոլիստները այն տեսնելով, հրաժարվել են շարունակել հանդիպումը: Գլխավոր մրցավարը ստիպված ընդհատել է խաղը և թիմերին ուղարկել հանդերձարան: Կես ժամ ընդմիջումից հետո հանդիպումը վերսկել է:

Հուսանք, որ մարզադաշտում Արցախի դրոշով նոր թռչող սարք չի հայտնվի և խաղը բարեհաջող ավարտ կունենա:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում 11մ հարվածներով հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և մտել խմբային փուլ: