Աշխարհի առաջնության ժամանակ հեծանվորդին անօգնական վիճակում թողել են ճանապարհին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոլումբիացի հեծանվորդ Խերման Դարիո Գոմես Բեկերան դարձել է հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնության գլխավոր հերոսներից մեկը, չնայած չի դարձել հաղթող կամ մեդալակիր:
Անգլիայում ընթացող մրցավազքի ժամանակ եզրագծից 77 կմ հեռավորության վրա նրա հեծանվի անիվները ծակվել են: Նա կանգ է առել ճանապարհի եզրին և սպասել իր թիմին սպասարկող տեխնիկական անձնակազմին: Բայց այն երկար ժամանակ չի հայտնվել:
Էրման Դարիո Գոմես Բեկերան փորձել է օգնություն խնդրել մյուս թիմերին սպասարկող անձնակազմերից, սակայն դրանք օգնության ձեռք չեն մեկնել: Երիտասարդ հեծանվորդը հուզմունքից սկսել է արտասվել:
Սպասելուց հոգնելով, կոլումբիացի մարզիկը վերցրել է հեծանիվն ու անիվները և սկսել ոտքով գնալ դեպի եզրագիծ: Բարեբախտաբար, մի քանի րոպեից նրան է մոտեցել թիմի օգնության մեքենան, և նա վերջապես կարողացել է շարունակել մրցավազքը, սակայն այլևս հնարավոր չի եղել վերադարձնել կորցրած ժամանակը:
'That's heartbreaking! Help the poor guy out!' ?
— Eurosport UK (@Eurosport_UK) 26 сентября 2019 г.
Colombia's German Dario Gomez Becerra in tears after being left at the side of the road... #Yorkshire2019 pic.twitter.com/Mt2mR39RGx