Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+melikjan
A A
Սպորտ

Եղիշե Մելիքյանը նշանակվել է ուկրաինական «Լվովի» մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Մազյարի օգնական: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը:

40-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Եղիշե Մելիքյանն առաջին հերթին պատասխանատու է լինելու թիմի տակտիկական պատրաստության համար:

Հավելենք, որ Վլադիմիր Մազյարը «Լվովը» գլխավորել է այս ամսվա կեսերին, երբ պաշտոնանկ էր արվել նախկին գլխավոր մարզիչ Բոգդան Բլավացկին: Եղիշե Մելիքյանի վերջին թիմը եղել է Կամենսկոեի «Ստալը», որը նա գլխավորել էր 2015-2017թթ: