Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հետաձգված խաղում հաղթեց «Լոռիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 1-ին տուրից հետաձգված «Փյունիկ» - «Լոռի ՖԱ» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:1:

Առաջին խաղակեսի 11-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստ Նիրիսարիկեն բացեց հաշիվը, 69-ին Արթուր Միրանյանը կրկնապատկեց այն, իսկ 76-ին Ստիվեն Ալֆրեդը հաշիվը դարձրեց 3:0: Խաղավարտից ութ րոպե առաջ Ջոնել Դեսիրեն խփեց միակ պատասխան գնդակը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ անցումային 6-րդ տեղ: «Լոռի ՖԱ»-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 13 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում