Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kamo
A A
Սպորտ

Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ն կապ է հաստատել Հայաստանի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, ով տեղեկություններ է հայտնել Կամո Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ.

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք է ստացել։ Հետագա բուժզննումները ցույց են տվել, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Նա վաղը ժամանելու է Հայաստան։ Այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա երկու հանդիպումները», - ասել է հավաքականի բժիշկը: