Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport simon 1
A A
Սպորտ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց

Հայաստանի ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց։

Թայլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր 109 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 199 կգ արդյունք, ինչը նոր ռեկորդ է այդ կարգում։

Հարկ է նշել, որ նրանից առաջ համաշխարհային ռեկորդը թարմացրել էին չինացի Ժան Ժեն ու բելառուս Անդրեյ Արամնաուն, որոնք իրար ետևից բարձրացրել էին 197 կգ և 198 կգ ծանրաձողերը։