Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը միանձնյա առաջատար է

Թբիլիսիում ընթացող շախմատի Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի պատվիրակները:

Գլխավոր մրցաշարում հինգ տուրից հետո միանձնյա առաջատարը մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն է, որը 4,5 միավոր է վաստակել: Նրան անմիջապես հետապնդող չորս շախմատիստներից երկուսը նույնպես Հայաստանից են։ Նրանք են Արման Միքայելյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը, որոնք ունեն 4-ական միավոր: Կանանց հաշվարկում բոլորից հաջող հանդես են գալիս մեր շախմատիստուհի Աննա Սարգսյանն ու վրացուհի Նինո Խոմերիկին, ովքեր վաստակել են 3-ական միավոր։

Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները։ Մեր շախմատիստները կհանդիպեն Վրաստանի ներկայացուցիչների հետ։

Հովիկ Հարապետյան – Դավիթ Բենիձե

Արման Միքայելյան - Կոնստանտին Շանավա

Տիգրան Լ.Հարությունյան - Գայոզ Նիգալիձե

Թոռնիկե Սանիկիձե - Աննա Մ. Սարգսյան