«Ռոման» պարտվեց «Ատալանտային», Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իտալիայի Ա աերիայի 5-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Ատալանտային»:
Առաջին խաղակեսում թիմերը գոլեր չխփեցին, իսկ ահա հանդիպման վերջին 20 րոպեում հյուրերը երկու անգամ գրավեցին դաշտի տերերի դարպասը և վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Խաղի 71-րդ րոպեին աչքի ընկավ Դուվան Սապատան, իսկ 90-ին՝ Մարտեն Դե Ռոնը:
Հռոմեական ակումբը առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և վաստակած 8 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: «Ատալանտան» տոնեց թվով երրորդ հաղթանակը, վաստակեց 10 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական:
«Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիոպւմը սկսեց պահեստայինների թվում, սակայն 65-րդ րոպեին փոխարինման մտավ: Մեր ֆուտբոլիստը ոչնչով աչքի չընկավ:
Նշենք, որ «Ռոմա» - «Ատալանտա» խաղին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում անմիջապես հետևել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Ավաղ, նրանց աջակցությունը դաշտի տերերին չօգնեց գոնե մեկ միավոր վաստակել: