Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը գրավեց 10-րդ տեղը

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը (81 կգ) ավարտեց ելույթը:

Հայ մարզուհին A խմբի մրցաշարում երկամարտի 226 կգ (105+121) արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Եսենիա Սոլիս Արբոլեդան, որը չնայած պոկում վարժությունից հետո Տաթև Հակոբյանի հետ բաժանում էր 9-10-րդ տեղերը, սակայն հրում վարժությունում ցույց տվեց 142 կգ ֆանտաստիկ արդյունք և մեկ կիլոգրամով առաջ անցավ աղյուսակը գլխավորող իսպանացի Լիդա Պերեսից։

Այսօր հանդես կգա նաև մեր ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ):