Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess 25.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց և դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթից (տեսանյութ)

Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի արգելքը։

Ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ թայ-բրեյքի առաջին պարտիայում մեր շախմատիստն ոչ-ոքի խաղաց, իսկ ահա երկրորդում պարտություն կրեց։ Այդպիսով, Լևոն Արոնյանը զիջեց 1,5։2,5 հաշվով և դուրս մնաց պայքարից։