A
A
Հայաստանը 3 մեդալ նվաճեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորում ավարտվեց դպրոցականների շախմատի աշխարհի առաջին թիմային առաջնությունը:
Ընտրյալ պատանիների՝ SELECTED BOYS խմբի մրցաշարում հաղթեց Հայաստանի 1-ին թիմը՝ Շանթ Սարգսյան - Արթուր Դավթյան կազմով: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան, 3-րդ՝ Հայաստան-2-ը:
Աղջիկների SELECTED GIRLS մրցաշարում չեմպիոն հռչակվեց Ուկրաինայի թիմը: Հայաստանի և Հնդկաստանի 2-րդ թիմերը վաստակեցին հավասար քանակությամբ միավորներ և բաժանեցին 2-3-րդ տեղերը: