A
A
Գյումրիի թիվ 26-րդ դպրոցի թիմը՝ շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորի գրողների ստեղծագործական տանն ընթացող շախմատի դպրոցականների (2001-2004թթ ծնվածներ) աշխարհի թիմային առաջին առաջնությունում հայտնի են առաջին հաղթողները:
Դպրոցական թիմերի տղաների մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Գյումրիի թիվ 26-րդ դպրոցի թիմը, որը 12 հնարավորից վաստակել է 9 միավոր և մեկով առաջ անցել Երևանի թիվ 119 դպրոցի թիմից: Երրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիայի թիմը՝ 6 միավոր:
Աղջիկներ մրցաշարում հաղթել է Ռուսաստանի թիմը, որը վաստակել է 10 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան՝ 7 միավոր, 3-րդ՝ Ջրվեժի բազային դպրոցի թիմը՝ 5: