Ռուսաստանը կարող է բաց թողնել Տոկիո-2020 օլիմպիական խաղերը
Աջակցիր «Ա1+»-ինԱթլետիկայի Ռուսատանի հավաքականը դարձյալ չի մասնակցի աշխարհի հերթական առաջնությունը:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն սեպտեմբերի 23-ին հրավիրած նիստում երկարացրել է ռուսաստանցի աթլետների որակազրկման ժամկետը: Այդպիսով, Ռուսաստանը երկրորդ անգամ անընդմեջ ներկայացուցիչ չի ունենա աշխարհի առաջնությունում:
Նշենք, որ Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիան որակազրկվել էր դեռևս 2015 թավականին, երբ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, ապացուցել էր ռուսաստանցի աթլետների կողմից խթանիչներ օգտագործելու բազմաթիվ փաստերը: Արդյունքում, Ռուսաստանի աթլետիկայի հավաքականը զրկվել էր 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերին և 2017թ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Հարկ է նշել, որ WADA-ն նոր բացահայտումներ է կատարել կապված ռուսական հակադոպինգային գործակալության՝ RUSADA-ի կողմից դոպինգ-ստուգումները կեղծելու հետ: Միջազգային կառույցը ռուսական կողմին 21 օր ժամանակ է տվել պարզաբանման համար: Եթե կեղծելու փաստը հաստատվի, ապա WADA-ն միջազգային օլիմպիական կոմիտեից պահանջելու է Ռուսաստանին զրկել Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: