Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess dproc
A A
Սպորտ

Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի դպրոցական առաջնությունը

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը։ Դրան մասնակցում են 6 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հավաքականները:

Աղջիկների մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի 1-ին թիմը (Աննա Խաչատրյան, Սրբուհի Սարգսյան) 0,5։1,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին։ Մեր երկրորդ հավաքականը (Անահիտ Մկրտչյան, Մանե Հովհաննիսյան) ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի 2-րդ թիմի հետ։

Տղաների առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի 1-ին թիմը (Շանթ Սարգսյան, Արթուր Դավթյան) 2։0 հաշվով հաղթեց Ռուսաստան-1-ին, իսկ մեր 2-րդ թիմը (Մամիկոն Ղարիբյան, Արեգ Շմավոնյան) առավելության հասավ Բելառուսի նկատմամբ՝ 1,5։0,5։