Հենրիխ Մխիթարյանն առայժմ բացակայում է «Ռոմայի» մեկնարկային կազմից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի պմբային փուլի «Ռոմա» - «Իստամբուլ ԲԲ» խաղը հավանաբար կսկսի պահեստայինների շարքում: Նման եզրակացության են եկել իտալական լրատվամիջոցները, որոնք հրապարակել են հռոմեական ակումբի մեկնարկային կազմի նախնական տարբերակը:
LA GAZZETTA DELLO SPORT, IL MESSAGGERO, IL TEMPO, CORRIERE DELLO SPORT և CORRIERE DELLA SERA օրաթերթերը համարյա նույն կազմն են ներկայացրել, որտեղ բացակայում է հայազգի ֆուտբոլիստի անունը: Այն, թե որքանով են լավ աշխատել այդ լրատվամիջոցների «գործակալները», պարզ կդառնա խաղից մեկնարկից մեկ ժամ առաջ, երբ մարզիչները կհրապարակեն 11 խաղացողներին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն հայտավորված է եղել «Ռոմայի» նախորդ խաղում, որում հռոմեացի ֆուտբոլիստները 4:2 հաշվով հաղթել են «Սասուոլոյին»: Գոլերից մեկը հեղինակել էր մեր ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «Ռոմա» - «Իստամբուլ ԲԲ» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Բուքմեյքերները տանտերերին համարում են այդ խաղի բացահայտ ֆավորիտ՝ 1,35 գործակից հաղթանակի, 5,25՝ ոչ-ոքիի և 8,00՝ պարտության համար: