Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tevanyan
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ-2019․ Վազգեն Թեւանյանը պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում:

Այդ փուլում մեր ըմբիշին մրցակից էր բաժին հասել աշխարհի գործող չեմպիոն Տակուտո Օտոգուրոն: Ճապոնացի ըմբիշը հաստատեց իր բարձր կարգը և հաղթեց 6:0 հաշվով: Եթե նա այս տարի էլ հասնի եզրափակիչ, ապա Վազգեն Թևանյանը կմասնակցի 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին: