Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատժում է հենց թագավորական թիմին

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2019-20թթ խաղարկության խմբային փուլում կայացան 1-ին տուրի մնացած հանդիպումները:

Ամենախոշոր անակնկալը գրանցվեց Փարիզում, որտեղ «ՊՍԺ»-ն 3:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»: Տանտերերի կազմում երկու անգամ աչքի ընկավ մադրիդցիների նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան:

Ըստ բուքմեյքերների ամենաանհավանական արդյունքը գրանցվեց «Բայեր» - «Լոկոմոտիվ» խաղում: Զույգի ընդգծված ֆավորիտ համարվող գերմանական թիմը (1,33 գործակից հաղթանակի համար) պարտվեց 1:2 հաշվով:

Ենթադրյալ ֆավորիտներից պարտվեց նաև իտալական «Ատալանտան», որն իր նորամուտը չեմպիոնների լիգայում նշեց Զագրեբի «Դինամոյից» կրած խոշոր պարտությունով՝ 0:4:

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» իր հարկի տակ վստահ հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային»՝ 3:0, իսկ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ Խարկովում կայացած Դոնեցկի «Շախտյորի» հետ արտագնա խաղում՝ 0:3:

Անչափ հետաքրքրիր պայքարում անցան «Աթլետիկո» - «Յուվենթուս» և «Օլիմպիակոս» - «Տոտենհեմ» հանդիպումները: Դաշտի տերերը խաղի ընթացքում զիջելով 0:2 հաշվով, այնուամենայնիվ կարողացավ խուսափել վերահաս պարտությունից՝ 2:2:

Բելգիական «Բրյուգեն» ու թուրքական «Գալաթասարայը» չնայած միասին 22 հարված հասցրին դարպասներին (12-10), սակայն այդպես էլ չկարողացան գրավել դրանք և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 1-ին և 2-ին: