Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր քառորդ եզրափակիչ գոտեմարտերի օրն է:

Հայաստանից առաջինը ռինգ մտավ Եվրոպայի գործող չեմպիոն, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։ Մեր բռնցքամարտիկը 1։4 հաշվով պարտվեց ղազախստանցի Սակուր Բիբոսինովին և ավարտեց ելույթները։

Հաջորդ մարտը կանցկացնի մեր մյուս Եվրոպայի չեմպիոնը՝ Հովհաննես Բաչկովը, որը 63 կգ քաշային կարգում ուժերը կչափի Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի հետ։