Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկներից երեքը պայքարում են աշխարհի չեմպիոնության համար

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ մնացած գոտեմարտերը:

Հայաստանի բռնցքամարտիկներից այդ արգելքը հաղթահարեցին 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որոնք առավելության հասան համապատախանաբար ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի և կոլումբիացի Խոսե Մանուել Ֆիաֆառայի նկատմամբ: Իսկ ահա 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը տանուլ տվեցին իրենց մարտերը և դուրս մնացին պայքարից:

Վաղը տեղի կունենան քառորդ եզրափակիչ մարտերը: Արթուր Հովհաննիսյանը կմրցի ղազախստանցի Սակուր Բիբոսինովի հետ: Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը Լեոնել Դե Լոս Սանթոսն է, որը ներկայացնում է Դոմինիկյան Հանրապետությունը: 75 կգ քաշային Արման  Դարչինյանը կիսաեզրափակիչ փուլի ուղեգիրը կվիճարկի ղազախստանցի Տուրսինբայ Կուլախմետի հետ: