Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba
A A
Սպորտ

Կարապետ Չալյանին չհաջողվեց մեդալ նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանին չհաջողվեց մեդալ նվաճել Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում:

77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը 3-րդ տեղի համար գոտեմարտում 6։9 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադալի Աբդոլհամիդ Գերաեիին։

Այդպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Ղազախստանում նվաճեց երկու մեդալ՝ մեկ արծաթե (Արթուր Ալեքսանյան, 97 կգ) և մեկ բրոնզե (Սլավիկ Գալստյան, 63 կգ):