Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks
A A
Սպորտ

Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը շարունակում է հաջող ելույթները աշխարհի առաջնությունում։

Մեր 52 քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ փուլում մրցեց ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի հետ։ Եվրոպայի գործող չեմպիոնը ոչ մի շանս չտվեց իր մրցակցին և վստահ հաղթանակ տոնեց՝ 5։0, ընդ որում երրորդ ռաունդում ադրբեջանցին միայն բժիշկների միջամտությունից հետո կարողացավ շարունակել մարտը։

Այսօր ռինգ դուրս կգան նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը։