Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Վանաձորում.Ուղիղ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս Վանաձորում։ Վարչապետն այս անգամ եւս ներկայացնում է 100 փաստ։

Փաշինյանը նշեց, որ այս տարվա 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս:

2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ: 

Վարչապետն ընդգծեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347. 8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:

2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38.5 տոկոսով: Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 208.6 միլիարդ դրամով ավելի առևտրաշրջանառություն:

Նա նշեց, որ 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 միլիարդ դրամի հարկային մուտքեր: 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 միլիարդ դրամի մուտքեր: Վարչապետի խոսքով՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: