Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը 50-րդ երկրի ներկայացուցիչն է «Ռոմայում»

Հռոմի «Ռոմայի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ եթե Հենրիխ Մխիթարյանը մասնակցի Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուոլոյի» հետ առաջիկա խաղին, ապա կդառնա 50-րդ երկրի ներկյացուցիչը ակումբում:

Մինչ այսօր հռոմեական գրանդում հանդես են եկել 49 երկրների ֆուտբոլիստներ: Բոլորից շատ լեգեոնական ունեցել են Արգենտինան  ու Բրազիլիան՝ 35-ական պատվիրակ: Եվրոպական երկրներից առավել շատ օտարերկրացի ֆուտբոլիստ հանդես է եկել Ֆրանսիայից՝ 15:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից «Ռոմայում» խաղացել են 3 ֆուտբոլիստ՝ բելառուսցի Սերգեյ Գուրենկոն (1999-2001թթ) և ռուսաստանցիներ Օմարի Տետրաձեն (1996-1998) ու Դմիտրի Ալենիչևը (1998-2000):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այս ամսվա սկզբին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», որտեղ հանդես կգա վարձավճարով: Մեկ տարի անց նա կարող է երկարաձգել պայմանագիրը կամ ընդմիշտ դառնալ հռոմեական ակումբի ֆուտբոլիստը: