Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աֆրիկայում ֆուտբոլասերները քիչ է մնացել սպանեն Գարի Լինեկերի որդուն (տեսանյութ)

Ֆուտբոլի 2020թ աշխարհի առաջնության Աֆրիկայի գոտում կայացած Սիերա Լեոնե – Լիբերիա ընտրական խաղը մասսայական խժդժությունների պատճառ է դարձել։

Ինչպես հայտնում են շվեյցարական լրատվամիջոցները, հանդիպման ավելացված ժամանակում, երբ դաշտի տերերի ավագ Ումարու Բանգուրան չի կարողացել իրացնել 11մ հարվածը և թիմը դուրս է մնացել ընտրական փուլից, մի քանի տասնյակ ֆանատներ փորձել են հենց տեղում հաշվեհարդար տեսնել շվեյցարական «Ցյուրիխում» հանդես եկող ֆուտբոլիստի հետ։ Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է պաշտպանության տակ առնել հավաքականի ավագին։

Ֆուտբոլասերները, այնուամենայնիվ, հարձակում են գործել Ֆրիտաունում գտնվող Ումարու Բանգուրայի առանձնատան վրա և ջարդել պատուհաններն ու դռները։

Ի դեպ, անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն իր թվիթերյան էջում գրել է, որ իր որդին՝ 25-ամյա Հարին, որն այդ խաղում նկարահանումների է եղել, հրաշքով է մահից փրկվել, քանի որ զայրացած ֆուտբոլասերները քարեր են նետել Անգլիայից ժամանած նկարահանող խմբի վրա։