Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess skandal 12.09.
A A
Սպորտ

Խոշոր սկանդալ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

Ուկրաինացի շախմատիստ Ռուսլան Պոնոմարյովը իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում զարմացած է իրեն աշխարհի գավաթի խաղարկությունում դոպինգ ստուգման ենթարկելու համար:

«Հավանաբար պետք է ինքս ինձ մեղադրեմ վատ հանդես գալու համար: Սակայն առաջին պարտիայից հետո հանգստանալու փոխարեն ես երկու ժամ դոպինգ ստուգման ենթարկվեցի: Ստուգում էր «Ռուսասդան», որին վարձել է շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն: Ինչո՞ւ ՎԱԴԱ-ն չէր ստուգում: Ինչո՞ւ հենց ես ընտրվեցի դոպինգ սպայի կողմից», - գրել է անվանի շախմատիստը, որը 2002 թվականին, 18 տարեկան հասակում, դարձել էր ՖԻԴԵ-ի կողմից նոկաուտ համակարգով կազմակերպված աշխարհի առաջնության հաղթող:

Հարկ է նշել, որ շախմատում դոպինգ ստուգումները սկսել են անցկացնել 21-րդ դարի սկզբին, ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովի առաջարկությամբ: Խոշոր մրցաշարերում հիմնականում ստուգման ենթարկվել են հաղթողները: Իսկ ահա այս անգամ «Ռուսադան» ընտրել է առաջին պարտիայում պարտություն կրած ուկրաինացի գրոսմայստերին: