A
A
Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է անցած շաբաթվա թիմում, իսկ Ռոնալդուն՝ ոչ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը EA Sports ընկերության կողմից ընդգրկվել է FIFA 19 ֆուտբոլային խաղի անցած շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Նա արժանացել է հատուկ քարտի: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, որը Եվրո-2020-ի ընտրական երկու խաղում դարձել էր 5 գոլի հեղինակ, դուրս է մնացել այդ հավաքականից:
Հարկ է նշել, որ ընկերության փորձագետները ֆուտբոլիստներին ընտրելիս հաշվի են առնում ոչ միայն խփած գոլերի քանակը, այլև տարբեր գործոններ, օրինակ՝ փոխանցումների, մենամարտերի քանակը, դրիբլինգը, մասնակցությունը պաշտպանությանը և հարձակմանը, ֆիզիկական պատրաստությունը և այլն:
Այդ ցուցանիշներով Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուին գերազանցել է Բերնարդու Սիլվան, որն էլ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: