Բոսնիա և Հերցեգովինայի ՖՖ-ն չի ընդունել Ռոբերտ Պրոսինեչկու հրաժարականը
Աջակցիր «Ա1+»-ինԲոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին կշարունակի աշխատել թիմի հետ, չնայած այն բանին, որ Հայաստանից կրած պարտությունից հետո նա հրաժարական էր ներկայացրել։
Ինչպես հայտնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆեդերացիայի ղեկավարությունը չի ընդունել գլխավոր մարզչի հրաժարականը և շարունակելու է աշխատել խորվաթ մասնագետի հետ։ Դա նշանակում է, որ մինչև Եվրո-2020-ի ընտրական փուլի ավարտը Ռոբերտ Պրոսինեչկին կմնա իր պաշտոնում։
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը Եվրո-2020 ընտրական փուլում անցկացրած 6 խաղից հետո վաստակել է 7 միավոր և իր խմբում ընթանում է 4-րդ հորիզոնականում։ Հաջորդ խաղում բոսնիացիները սեփական դաշտում ընդունելու են Ֆինլանդիայի հավաքականին, որը 12 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ Հայաստանը 9 միավորով 3-րդն է։