Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ․ Էլ Գինդի - Արոնյան, Փաշիկյան - Ֆիրուջա․ աշխարհի գավաթի պատասխան պարտիաներ (տեսանյութ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կկայանան 1/64 եզրափակիչի պատասխան պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ: Նրանց առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

Իրենց հանդիպումները կանցկացնեն նաեւ մեր մյուս շախմատիստները։ Սերգեյ Մովսեսյանը նույնպես ոչ-ոքի է խաղացել առաջին օրը, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պարտություն են կրել։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 14։00-ին։ Դրանց ընթացքին կարելի է հետեւել նաեւ մեր կայքէջում։