Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport mesi 11.09.
A A
Սպորտ

Լիոնել Մեսսին չի մասնակցի «Վալենսիայի» խաղին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարող օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում։ Այդ մասին տեղեկացնում է Բարսելոնայում լույս տեսնող Sport թերթը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, արգենտինացի ֆուտբոլիստը չի հասցրել բուժել աջ ոտքի երկգլխանի մկանը, որը վնասել է մարզման ժամանակ։

Հարցականի տակ է նաև «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի մասնակցությունն այդ խաղում։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը նմանատիպ վնասվածք է ստացել խաղերից մեկում։

«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Երեք տուրից հետո երկու թիմերը վաստակել են 4-ական միավոր և այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 10-րդ տեղերը։