Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանն առաջին կորուստը կրեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտիկ, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, անհաջող մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Նախնական մենամարտում մեր մարզիկը 1:4 հաշվով պարտվեց Հոլանդիան ներկայացնող իր հայրենակից Արտյոմ Կասպարյանին ու դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն տարվա գլխավոր ստուգատեսին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: