Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport nadal 10.09.
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչո՞ւ է արտասվել եզրափակիչ խաղից հետո

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարզաբանել է, թե ինչու է արտասվել թենիսի ԱՄՆ-ի առաջնության եզրափակիչ խաղում` ռուսաստանցի Դանիլ Մեդվեդեւին հաղթելուց հետո։

«Հանդիպման վերջին երեք ժամերը շատ-շատ դժվար էին, թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումով: Երբ խաղից հետո կազմակերպիչները ցույց տվեցին այդտեղ իմ տարած բոլոր հաղթանակների տեսագրությունները և մարդիկ սկսեցին աջակցել ինձ, ես ...այդ պահը պարզապես անմոռանալի էր:

Ի՞նչ էի մտածում այդ պահին: Այն մասին, որ մենք ծերանում ենք: Այնուամենայնիվ, դա նույնիսկ լավ է: Ես տեսա, թե ինչպիսի ճանապարհ եմ անցել իմ կարիերայի ընթացքում: Միաժամանակ ես դեռ խաղում եմ և շարունակում եմ հաղթել:

Զգացմունքներս դուրս հորդացին, մտքումս տարբեր հուշեր էին պտտվում։ Կարծում եմ, այդպես պատահում է, երբ ցուցադրում են նվաճումներդ, և  հիշում ես, թե ինչերի միջով ես անցել հանուն դրա», - թենիսիստի խոսքերը մեջբերում է AS-ը: