A
A
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Եկատերինբուրգ
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-22-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ տարվա գլխավոր մրցաշարում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: