Իտալացիներին դուր է եկել Հենրիխ Մխիթարյանի խաղը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային թիմին: Այդ խաղը այսպես են մեկնաբանել իտալական առաջատար լրատվամիջոցները:
«Հայաստանի հավաքականը նույնպես հաղթահարված է, ինչ-որ տեղ հեշտությամբ, բայց Մանչինին ճիշտ էր, երբ նախօրեին ասաց, որ մրցակիցը ֆիզիկապես ավելի լավ է պատրաստ և շատ դժվար է լինելու: Իտալիան այս անգամ անճանաչելի էր, բայց բարձր տեխնիկայի հաշվին տարավ իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը», - գրում է gazzetta.it-ը:
«Բելոտին առաջ է տանում Իտալիային Հայաստանում», - այսպիսի վերնագրով է լույս տեսել Tuttosport-ի ռեպորտաժը: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ այդ խաղում դուբլի հեղինակ դարձած Անդրեա Բելոտին հանդես է գալիս Թուրինի «Տորինոյում», իսկ թերթը լույս է տեսնում այդ քաղաքում: Այն նշում է նաեւ, որ «Հայաստանը երկրորդ խաղակեսում չնայած մնացել էր 10 խաղացողով, սակայն Հենրիխ Մխիթարյանի գերազանց խաղի հաշվին տիրում էր նախաձեռնությանը, սակայն Մանչինի կատարած փոփոխությունները շատ արագ արդյունք են տալիս և Պելեգրինին ու Բելոտին երեք րոպեում վճռում են խաղի ելքը»:
«Բելոտի-Պելեգրինի շոու. Իտալիան վերակենդանանում է Հայաստանում: Կարապետյանը գոլ է խփում, հետո՝ հեռացվում, «սկուադրա աձուրան» մեծ դժվարությամբ կոտրում է Մխիթարյանի և նրա խաղընկերների դիմադրությունը և պահպանում առաջին տեղը», - Corriere dello sport օրաթերթն այսպես է համառոտ մեկնաբանել Հայաստան – Իտալիա խաղը:
