A
A
Champions Showdown. Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային
Աջակցիր «Ա1+»-ինՍենթ Լուիսում ավարտված Champions Showdown մրցաշարում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Մրցումների վերջին՝ 4-րդ օրը, կողմերն անցկացրին Ֆիշերի շախմատի 8 կայծակնային պարտիա: Մեր շախմատիստը շատ անհաջող սկսեց և մեկնարկում երեք անընդմեջ պարտություն կրեց: Հաջորդ երկու պարտիաներն ոչ-ոքի ավարտվեցին, իսկ հետո ամերիկացի շախմատիստը կրկին երկու հաղթանակ տարավ: Լևոն Արոնյանը չնայած միավոր վաստակեց վերջին պարտիայում, սակայն մրցախաղը պարտվեց 11,5:14,5 հաշվով:
Զուգահեռ ընթացող մրցախաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Ֆաբիանո Կարուանա - Գարի Կասպարով՝ 19:7
Վեսլի Սո- Վեսելին Տոփալով՝ 18:8
Լենիեր Դոմինգես – Պյոտր Սվիդլեր՝ 10,5:15,5