Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Հայաստան-Իտալիա՝ 1:3

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղում Հայաստանի ընտրանին սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային թիմին:

Մեր հավաքականի կազմից գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը, իսկ իտալացիներից երկու անգամ աչքի ընկավ Անդրեա Բելոտին, մեկ անգամ Լորենցո Պելեգրինին:

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսին հանդես եկավ տասը ֆուտբոլիստով, քանի որ 45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտից հետո դաշտից հեռացվեց գոլի հեղինակ դարձած, կենտրոնական հարձակվող  Ալեքսանդր Կարապետյանը: