A
A
ԱԺ-ում հանդիպում է եղել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ «ՁՅՈՒՆԻԿ ՍԱՌՆԱՐԱՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հրդեհի արդյունքում տուժած գործարարներ։ Քննարկման ընթացքում բարձրացվեցին հրդեհի հետևանքով առաջացած մի շարք խնդիրներ և դիտարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ փոխադարձ համաձայնությամբ։