A
A
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մեկ օրում երկուական հաղթանակ և պարտություն
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի
ներկայացուցիչներ, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, հաղթանակ են տարել և մտել 1/8 եզրափակիչ փուլ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Իսկ ահա 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտություն են կրել և դուրս մնացել պայքարից: Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են Հայաստանի 8 բռնցքամարտիկ: