Արմեն Գյուլբուդաղյանցը համաձայն է ոչ-ոքիի, իսկ Ռոբերտո Մանչինին՝ ոչ (տեսանյութ)
Սեպտեմբերի 5-ին Երեևանում կայանալիք Եվրո-2020-ի Հայաստան – Իտալիա ընտրական խաղից առաջ տեղի ունեցան հավաքականների գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները:
Արմեն Գյուլբուդաղյանց (Հայաստանի հավաքական). «Լավ ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականին, շատ հզոր թիմ է։ Նրանց 2 կարևոր ֆուտբոլիստները՝ Կյելինին և Ինսինյեն վնասվածքներ ունեն, բայց Իտալիան առանց նրանց էլ հաղթել է նախկինում։ Եթե կարողանանք մեր ֆուտբոլը ցուցադրել ու չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը, ապա լավ արդյունք կգրանցվի։ Իտալիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալն արդեն լավ արդյունք կլինի մեր համար»:
Ռոբերտո Մանչինի (Իտալիայի հավաքական). «Հենց սկզբից մենք չենք թաքցրել, որ ցանկանում ենք հաղթել խմբում և եզրափակիչ փուլ մտնել։ Չորս խաղում արդեն հաղթել ենք: Հիմա թիմը չնայած ֆիզիկապես լավ մարզավիճակում չէ, բայց կաշխատենք կօգտագործել մեր մյուս ուժեղ կողմերը և հաղթել առաջիկա երկու խաղերում։ Արդեն կողմնորոշվել ենք հիմնական կազմի 10 խաղացողների հարցում: Մեկ դիրքում դեռևս որոշում չենք կայացրել»:
Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը, հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են:
Արմեն Գյուլբուդաղյանցի և Հենրիխ Մխիթարյանի մամուլի ասուլիսը Հայաստան - Իտալիա խաղից առաջ
Ռոբերտո Մանչինիի նախախաղային ասուլիսը Երեւանում
Հայաստանի հավաքականի մարզումը Իտալիայի հետ խաղից առաջ