Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արսեն Թորոսյանը Միքայել Մինասյանին է տեսնում իր դեմ կամպանիայի հետևում կանգնած (տեսանյութ)

Սուտ է ասում Արմեն Մուրադյանը: Այս մասին այսօր ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով երեկ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայտարարությանը, որ մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Արսեն Թորոսյանն ասել է. «Պարոն նախարարն ասաց, որ «50 հոգի եղել են հաշմանդամ եւ 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:

Հարցին՝ զրպարտության համար դատի տալո՞ւ է, Թորոսյանը պատասխանեց. «Եթե բոլոր զրպարտություններով զբաղվեինք՝ ուրիշ ոչ մի բանով չէինք զբաղվի»:


Դիտարկմանը, թե  ի՞նչ նպատակ ունի Միքայել Մինասյանը՝ իր դեմ կամպանիա հրավիրելով, Թորոսյանը պատասխանեց. «Օրինակ՝ ի՞նչ նպատակ ուներ նույնը՝ 1 տարի առաջ անելով: Դրա մասին շատ է խոսվել, այնքան պարզ՝ տրիվիալ հարցեր եք տալիս»:

Անդրադառնալով հարցին՝ թե առողջապահության ոլորտում արած բացահայտումնե՞րն է պատճառը, որը նաեւ առնչվել է Մինասյանի հորը, Թորոսյանն ասաց. «Նաեւ, նաեւ խիստ անձնական են ընդունում այդ ամեն ինչը»:

Հիշեցնենք, որ երեկ նախարար Թորոսյանն մամուլի ասուլիս էր հրավիրել, որին ներկայացել էր նաեւ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ նախարարին հարցեր ունի: Թամամյանն, ի դեպ, վերջերս է հրաժարվել նախարարության՝ ուռուցքաբանության գծով խորհրդատուի պաշտոնից: Թորոսյանն ընդհատել է ասուլիսը եւ հեռացել:

Մանրամասները տեսանյութում։