Բացել լրահոսը Փակել լրահոսը
արսեն-թորոսյան
A A
Հասարակություն

Նախկին խորհրդատուի մուտքից հետո Արսեն Թորոսյանը դադարեցրեց մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում էր լրագրողների հետ, սակայն նախարարի ասուլիսն ընդհատվեց վերջինի ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի մուտքով։

Թամամյանը, մտնելով ներս եւ դիմելով լրագրողներին, նշեց, որ ասելիք ունի, ինչին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ Թամամյանը կարող է ինքը առանձին ասուլիս հրավիրել ու անդրադառնալ իր ուզած խնդիրներին։

Արդյունքում Առողջապահության նախարարը հեռացավ՝ կիսատ թողնելով մամուլի ասուլիսն ու շարունակեց պատասխանել լրագրողների հարցերին արդեն միջանցքում։ 

Գևորգ Թամամյանն էլ նշեց, որ այն լրագրողները, ում կհետաքրքրի, կարող են մնալ, ինքը իր ասելիքը կներկայացնի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեւորգ Թամամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ դադարում է լինել նախարարի խորհրդատուն, քանի որ, նրա խոսքով, Արսեն Թորոսյանը «առողջ բանականությանը նախընտրեց ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Factor.am-ի