Champions Showdown. Լևոն Արոնյանը մրցաշարի երկրորդ օրը զիջեց Հիկարու Նակամուրային
Աջակցիր «Ա1+»-ինՍեյնթ Լուիսում անցկացվող Champions Showdown մրցաշարում, որտեղ գործում է Ֆիշերի շախմատի կանոնները, կայացան 2-րդ օրվա պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը, ով մրցում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, այս անգամ անհաջող հանդես եկավ: Նա արագ շախմատի առաջին պարտիայում հաղթեց, ապա պարտվեց: Կայծակնային շախմատի առաջին մրցախաղում Լևոնը կրկին զիջեց, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 8:4՝ հօգուտ մեր շախմատիստի: Այսօր կկայանան հաջորդ չորս պարտիաները:
Զուգահեռ ընթացող Ֆաբիանո Կարուանա - Գարի Կասպարով մրցախաղում աշխարհի 13-րդ չեմպիոնը տոնեց առաջին հաղթանակը և մի փոքր կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3:9:
Մյուս մրցախաղերում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
Վեսլի Սո- Վեսելին Տոփալով՝ 8,5:3,5
Լենիեր Դոմինգես – Պյոտր Սվիդլեր՝ 3,5:8,5
Հիշեցնենք, որ արագ շախմատի հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: Կայծակնային շախմատում գործում է միավորների սովորական հաշվարկը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 200 հազար դոլար: