Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը երեկ անգլիական «Արսենալից» տեղափոխվել է իտալական «Ռոմա», այսօր ժամանել է Երևան և միացել Եվրո-2020-ի ընտրական խաղերին նախապատրաստվող մեր թիմին:

Ֆուտբոլիստը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին և անդրադարձել է Իտալիա տեղափոխվելուն և մեր ընտրանու առաջիկա հանդիպումներին: