Բացել լրահոսը Փակել լրահոսը
melqumyan-shavqrsh-qocharyan2
A A
Հասարակություն

«ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել, մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ». Շավարշ Քոչարյան․ Aravot.am

Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր անդրադարձավ ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցին, գրում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, այս խնդիրը 2017 թվականից հայ-ռուսական հարաբերությունների քննարկման օրակարգային հարցերից է, քանի որ հայ վարորդներն իրենց վարորդական իրավունքով ՌԴ-ում չեն կարողանում մեքենա վարել: Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։

Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ «Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որը ընդունվել է, խտրական է Հայաստանի համար»,- հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Արմեն Եղիազարյանն էլ իր տպավորությունը փոխանցեց, ըստ որի հարցերը ԵԱՏՄ-ում փոխզիջումային ձեւով չեն լուծվում, այլ «մենք ադապտացվում ենք ՌԴ օրենսդրությանը»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում